‘Նախարարը ՄՄ-ին միանալուց հետո՝ 1.5 %-ոց ինֆլացիա է կանխատեսում ‘

1343

Մաքսային միությանն անդամակցելու հետևանքով հնարավոր ինֆլյացիոն ճնշումը չի գերազանցի 1.5 տոկոսը: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը`կառավարության նիստում Մաքսային միությանն անդամակցելու հետեւանքով սպասվղ գնաճը:  

«Առավելագույն ինֆլյացիոն ճնշումը կարող է հասնել 1.5 տոկոսի, և դրանից ավելի բարձր ինֆլյացիա մենք չենք կարող ունենալ: Մենք ունենք ապրանքախմբեր, որոնց հարցով ՀՀ-ն դիմելու է Մաքսային միությանը, որպեսզի մեզ բացառություն արվի: Հույս ունեմ, որ մենք արդեն վաղը այդ բացառությունների ցանկը կավարտենք և կուղարկենք Մաքսային միություն, որպեսզի սկսենք  բանակցությունները»,- ասել է Ավանեսյանը: 

Նախորդ հոդվածը‘Կամիլ Պիսարոյի կտավը ռեկորդ է սահմանել Sotheby’s աճուրդում’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի պաշտպանության նախարարը համաձայնել է առաջադրվել նախագահի պաշտոնում’