‘
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի կարծիքով՝ լրագրող Ջամալ Հաշոգիի մարմինը մասնատել են երաժշտության ուղեկցությամբ:
«Ես դրանք (ձայնագրությունները) լսել եմ: Նրան սպանել են յոթ րոպեում: Դա եղել է կանխամտածված սպանություն… Կարելի է լսել, թե դատաբժիշկ-փորձագետը ինչպես է հրահանգում մյուսներին. նրանք պետք է երաժշտություն լսեն դիակը մասնատելիս: Նկատելի է, որ նա հաճույք է ստանում»,- ասել է Չավուշօղլուն Suddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում:
«Մենք չենք կարծում, որ Թուրքիա ժամանած մարդիկ ինքնագլուխ են գործել: Նրանք չէին համարձակվի դա անել: Բայց առանց ապացույցների՝ չեմ կարող պնդել»,- ասել է արտգործնախարարը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘