‘Նախարարությունն աչալուրջ է. Անասունների արածեցման համար քաղաքացին տուգանվել է 50 հազար դրամով’

802

Բնապահպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի նախարարությունը տարբեր տուգանքներ է կիրառել ծառահատումների,  մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման, առանց անթափանց ծածկոցի հանքանյութի տեղափոխման, ջրերի պահպանության նորմերի խախտումների, հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար:

Բայց ամենաուշագրավը 50 հազար դրամի տուգանքն է, որը կայացվել է, ուշադրություն, անասունների ապօրինի արածեցման համար: Բացի վերոնշյալ 50 հազար դրամից, ֆիզիկական անձին տուգանել են նաև 19.4 հազար դրամով՝ շրջակա միջավայրին հասցված վնասի համար:

Ահա այսպես աչալուրջ է աշխատում բնապահպանության նախարարությունը:

Նախորդ հոդվածը‘Կասեցվել են ճանապարհային ոստիկանության չորս աշխատակիցների լիազորությունները ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի դիվերսանտները նամակ են փոխանցել Կարմիր Խաչին’