‘Նախարարություն. Երեւան-Արտաշատ մայրուղու քայքայման պատճառն ուսումնասիրվում է — Tert.am’

1919

‘

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի բետոնե ծածկի քայքայման պատճառները ճշտելու համար իրականացվում է ուսումնասիրություն, տեղեկացրել է տրանսպորտի նախարարությունը, փոխանցում է Tert.am-ը:
Նախարարությունից նշում են, որ քայքայման հնարավոր պատճառ  կարող է լինել ոչ միայն իրականացված աշխատանքների որակը, այլև ճանապարհահատվածի շահագործման ընթացքում մեխանիկական ազդեցությունները, ինչպես նաև կլիմայական պայմանների, մասնավորապես, նախորդ տարվա սովորականից ավելի երկարատև ձմեռային սպասարկման և նորմայից ցածր ջերմաստիճանի հնարավոր ազդեցությունը:
Նշվում է նաեւ, որ ի սկզբանե վճարման ենթակա պայմանագրի գնից կապալառուից պահվել է պայմանագրի գնի 5%-ը՝ որպես թերությունների շտկման երաշխիք:
Վերջերս շահագործման հանձնված Երեւան-Արտաշատ բետոնապատ մայրուղու վրա արդեն ճաքեր ու քայքայված հատվածներ կան:

‘

Նախորդ հոդվածը‘Մակրոն. ԼՂ հակամարտությունը սառեցված չէ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում տղամարդը կծել է ոստիկանական շանը’