Նախարար․ Տնտեսական ինտեգրումը ՌԴ–ն օգտագործեց որպես զենք

1258

Արևմուտքի երկրները մտադիր են կոշտ միջոցներ կիրառել այն պետությունների նկատմամբ, որոնք չարաշահում  կամ խախտում են համաշխարհային տնտեսական կարգը։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելլենը Սեուլում ելույթի ժամանակ։

«Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները, ինչպես, օրինակ, Կորեայի Հանրապետությունը, կաշխատեն միասին, որպեսզի պահանջեն խստորեն պահպանել համաշխարհային տնտեսական կարգի հիմքում ընկած նորմերն ու արժեքները,- ասել է նախարարը հարավկորեական LG ընկերության համալիրներից մեկում ելույթի ժամանակ։- Արևմուտքը կոշտ միջոցներ կկիրառի այն երկրների նկատմամբ, որոնք չարաշահում են այդ կարգը կամ խախտում այն, ինչպես ցույց տվեց Ռուսաստանի ագրեսիային տրված աննախադեպ պատասխանը»։

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարի՝ «տնտեսական ինտեգրումը Ռուսաստանն օգտագործեց որպես զենք, և բավական արդյունավետ կերպով»։

«Ներկայումս Ռուսաստանը սպառնում է համաշխարհային պարենային ճգնաժամ ստեղծել՝ արգելափակելով Ուկրաինայի նավահանգիստները, իսկ ներխուժումն Ուկրաինա արդեն իսկ բարձրացրել է էներգակիրների գներն Ամերիկայում և ողջ աշխարհում»,- ասել է Յելլենը։

 Նա նշել է, որ դրա հետ կապված՝ ԱՄՆ-ը և իր դաշնակիցները «ջանում են կրճատել Ռուսաստանի եկամուտները՝առանց  համաշխարհային էներգետիկ շուկաներում հեղհեղուկություն ստեղծելու»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը հերքել է պետքարտուղարության հայտարարությունը
Հաջորդ հոդվածըՍիմեոնեն հետաքրքրված է Ռոնալդուի ծառայություններով