‘Նախարար. ԱՄՆ պատժամիջոցները ռուսական ընկերությունների նկատմամբ կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա’

891

ԱՄՆ պատժամիջոցները ռուսական ընկերությունների նկատմամբ կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա: Այսօր այդ մասին լրագրողներին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը`մեկնաբանելով ԱՄՆ Ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթուղթը:

Հատվածական պատժամիջոցներ են սահմանվել «Նովատեք», «Ռոսնեֆտ» ընկերությունների, Վնեշէկոնոմբանկի, Գազպրոմբանկի և ռուսական ռազմաարդյունաբերական ոլորտի մի շարք ձեռնարկությունների նկատմամբ: Այդ ընկերությունների ակտիվները չեն սառեցվել, սակայն ամերիկյան ընկերություններին ու քաղաքացիներին այսուհետ արգելվում է ներդրումներ իրականացնել հիշյալ ընկերությունների բաժնետոմսերում:

Հայաստանում, մասնավորապես, աշխատում է «Գազպրոմբանկը»` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» դուստր ձեռնարկության միջոցով, իսկ «Ռոսնեֆտը» շահագրգռված է հանրապետությունում վառելիքային բիզնեսով և հայտարարել է «Նաիրիտի» հնարավոր գործարկման նպատակով ներդրումներ կատարելու ծրագրերի մասին: «Կարծում եմ, որ ինչ-որ բացասական ազդեցություն այդ պատժամիջոցները մեզ վրա կարող են ունենալ»,- ասել է Ճշմարիտյանը`չբացատրելոց, թե հատկապես ինչպիսի: Ճշմարիտյանը դժվարացել է նաև պատասխանել այն հարցին, թե կարող են արդյոք պատժամիջոցներն ազդել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վրա: 

Նախորդ հոդվածը‘Դատարանը Լևոն Հայարապետյանին կալանավորելու թույլտվություն տվեց’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների ադրբեջանցի դիվերսանտը բազմիցս եղել է Քարվաճառում’