‘
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մեկն է այն խաղացողներից, որոնց հետ կարող էր պայմանագիր կնքել «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։ Պատանի հասակում խորվաթը փորձաշրջան է անցել լոնդոնյան ակումբում։
30-ամյա Ռակիտիչը «Բարսելոնայի» առանցքային խաղացողներից մեկն է, իսկ հիմա Խորվաթիայի հավաքականի կազմում լավ մրցելույթներ է ունենում Աշխարհի առաջնությունում։ Սակայն Ռակիտիչի կարիերան կարող էր այլ կերպ դասավորվել։ Զինագործների ակադեմիայի նախկին խաղացող Լես Թոմպսոնը Թվիթերում գրել է, որ խորվաթը փորձաշրջան է անցել «Արսենալում», բայց անհայտ պատճառներով լոնդոնյան ակումբը պայմանագիր չի կնքել նրա հետ։ Ըստ երևույթին «Արսենալի» մարզչական շտաբը և գործակալները չեն տպավորվել խորվաթ կիսապաշտպանի խաղով, ուստի նա վերադարձել է Շվեյցարիա, որտեղ անցկացրել է 3 տարի։ Հետո Իվանին ձեռք է բերել «Շալկեն»։ Չորս տարի հանդես գալով գերմանական ակումբում 2014 թվականին Ռակիտիչը տեղափոխվեց «Սևիլիա», որտեղից էլ հետագայում համալրեց «Բարսելոնայի» շարքերը:
‘