‘Նախկին գլխավոր դատախազը մեղադրում է Մադուրոյին’

4969

Վենեսուելայի նախկին գլխավոր դատախազ Լուիսա Օրտեգա Դիասը ժամանել է Բրազիլիա, որտեղ այդ երկրի իշխանությունների հրավերով մասնակցում է  Հարավային Ամերիկայի պետությունների գլխավոր դատախազների հանդիպմանը:

Կարակասի իշխանություններին խիստ քննադատության ենթարկելուց հետո պաշտոնանկ արված Դիասը հայտարարել է, որ ապացույցներ ունի կոռուպցիայի փաստերի վերաբերյալ, որում, նրա խոսքով, «թաղված են Վենեսուելայի պետական պաշտոնյաները և անձամբ նախագահ Նիկոլաս Մադուրոն»:

«Այն, ինչ տեղի ունեցավ Վենեսուելայում՝ օրենքի վախճանն է: Ողջ տարածաշրջանի կայունությունը վտանգված է: Ինձ հետ կատարված այս ամենի պատճառը մեղադրանքներն են, որ ես ներկայացրել եմ: Եվ առաջին հերթին՝ իմ պայքարը կոռուպցիայի դեմ, որն ախտահարել է ողջ Վենեսուելան»,- ասել է Օրտեգա Դիասը: Նա հայտարարել է, որ ամուսնու հետ լքել է հայրենիքը՝ զգուշանալով իրենց կյանքի համար:

Վենեսուելայում նախկին գլխավոր դատախազի դեմ կոռուպցիայի մեղադրանք է ներկայացվել: Կոլումբիան խոստացել է նրան ապաստան տրամադրել: Կարակասի իշխանությունները պահանջում են արտահանձնել նրա:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ. Արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանված’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան դեմ է Իրաքում քրդական հանրաքվեին’