‘Նախկին գրոհայինները սպառնում են վրեժ լուծել Բելգիայի թագավորական ընտանիքից’

613

Բելգիայի արքայական ընտանիքը սառնալիքներ է ստացել թագավորության մի խումբ քաղաքացիների կողմից, ովքեր Սիրիայում՝ ապստամբների կողմում մասնակցել են ռազմական գործողություններին, այսօր հաղորդել են բելգիական ԶԼՄ-ները: Ավելի վաղ նախկին գրոհայինները էլեկտրոնային փոստով սպառնալիքներ էին ուղղել ֆլամանդացի մի շարք քաղաքական գործիչների հասցեին՝ Անվերպենի քաղաքապետ, ֆլամանդացի ազգայանականների «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցության առաջնորդ Բարտ դե Վեյվերի գլխավորությամբ:  Ինչպես նշում են ԶԼՄ-ները, մուսուլման ծայրահեղականներն այդ կերպ ցանկանում են ստիպել Անտվերպենի իշխանություններին՝ դադարեցնել Սիրիայից վերադարձած  կոմբատանտների հետապնդումը: Անցյալ շաբաթ ոստիկանությունը ձերբակալել էր հայրենիք վերադարձած 18-ամյա մի բնակչի, ով իսլամ էր ընդունել և այս տարվա փետրվարին մեկնել էր Սիրիա: Նրան ահաբեկչական գործունեության մեղադրանք է ներկայացվել: Որոշ տվյալներով՝ նա բելգիացի երիտասարդների է հավաքագրել՝ Սիրիայի պատերազմին մասնակցելու համար: Երիտասարդն ինքը պնդել է, որ Սիրիա է մեկնել հոսպիտալում աշխատելու նպատակով:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Սիրիայում ապստամբների կողմում կռվում են 100-ից 200 երիտասարդ բելգիացիներ, որոնք այդ երկիր են մեկնել օրենքից դուրս հայտարարված «Շարիաթ Բելգիայի համար» արմատական իսլամիստական շարժման աջակցությամբ, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում նշում են Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակը’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում քիմիական զենքի զինաթափման առաջին փուլն ավարտվել է’