‘Նախկին «ԿաՎեԷն-շիկ». Մարդ եթե 150 դրամ չունի տրանսպորտ նստի, բա էլ ինքն ո՞ւմ ա պետք’

3922

КВН-ի նախկին խաղացող, այժմ Հ1-ով եթեր հեռարձակվող «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Ռաֆայել Հովհաննիսյանը Facebook-ում երկու ցնցող հայտարարություն է գրել:

Այն ստորեւ ներկայացնում ենք առանց միջամտության.

«Նախ, ուզում եմ երկու խոսք ասել վերջին իրադարձությունների մասին՝ Հրաչ Հարությունյանի դեպքի և տրանսպորտի գնի թանկացման: Ծրագրերում, իհարկե կանդրադառնամ, բայց այս պահին պետք է մի երկու բան ասեմ:

Հրաչ Հարությունյանի պես հայ Մոսկվաներում հազարներով կան, էդ ինչի՞ խառնվեցիք իրար: Մարդը մարդ ա քցել ավտոյի տակ, թող գնա նստի: Պետությունը ի՞նչ անի, նախագահը կապ չունի այդ դեպքի հետ: Համ էլ ինչքան տենց մարդ ավելի շատ գնա Հայաստանից Ռուսաստան, էդքան մեր երկրին լավ:

Տրանսպորտի գնի թանգացման հետ կապված: Ես շատ եմ Եվրոպա լինում, ու ամեն տեղ տրանսպորտը թանգ ա: Նենց որ, ճիշտա որ Երևանում էլ են թանգացնում, ի՞նչ եք խառնվել իրար: Մարդ եթե 150 դրամ չունի տրանսպորտ նստի, բա էլ ինքն ո՞ւմ ա պետք: Կարող ա կոպիտ եմ ասում, բայց ճիշտ ա»:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Տարոնադրամ’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ն կփորձի կանխել տրանսպորտի թանկացումը’