‘Նախկին ՀՅԴ-ական մարզպետը հովանավորելու է ՀՀԿ-ական թեկնածուին ‘

727

Արարատի նորանշանակ մարզպետ, մինչեւ վերջերս ՀՅԴ-ական Արամայիս Գրիգորյանը Արարատի քաղաքապետի ընտրություններին հովանավորելու է ՀՀԿ առաջադրած թեկնածուին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ինքը` մարզպետը: «Բնականաբար իշխանության թեկնածուին ենք հովանավորելու, ինքը ճանաչված մարդ է, եւ բարձր վարկանիշ ունի, մինչեւ քարոզարշավի ավարտը իրավիճակ չի կարող շրջվել, որովհետեւ նա հարգված մարդ է»,- ասաց նա: Հովանավորությունը, նրա խոսքով, կարտահայտվի «աշխատանքից դուրս ժամերին քարոզչական գործունեությամբ»: Ինչ վերաբերում է մարզպետարանի աշխատողներին հարկադրաբար քարոզչության մեջ ներգրավելու խնդրին, ապա Գրիգորյանը վստահեցնում է, թե նման բաներ թույլ չի տալու: 

Նախորդ հոդվածը‘La Stampa. «Պուտինը գագաթնաժողովի հյուրերին նվիրել է սարքեր `գաղտնալսող հնարավորություններով»’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Ստամբուլում կբացեն Ստամբուլի երկու հատվածները իրար հետ կապող ստորգետնյա թունելը’