‘Նախկին ոտիկանապետը չի հրաժարվել Վարդանիկի դեմ ցուցմունք տալուց. Մամուլ’

862

Երեկ մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացոոի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը՝ Սամվել Սարգսյանը, հրաժարվել է հաղորդում ներկայացնել Ղուկասյանի դեմ։ Հարությունյանի կինը երեկ «ՉԻ» հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունը և ասել, որ ամուսինը ոչ թե հրաժարվել է դրանից, այլ ուղղակի դեռևս ի վիճակի չէ որևէ ցուցմանք կամ հաղորղում տալ։

 «Եթե մարդը ի վիճակի չէ խոսել, ի վիճակի չէ որևէ ցուցմունք տալ, ինչպե՞ս պետք է հաղորդում տա հանցագործության մասին։ Նրան ցուցմունք տալ դեռևս չի թույլատրվում, քանի որ նրա վիճակը դեռևս կայուն ծանր է, նա նախակաթվածային վիճակում է, և նրա այդ վիճակի մասին քննիչներին տեղեկանք է տրվել»,– կնոջ խոսքերն է փոխանցում թերթը։

Նախորդ հոդվածը‘Չինովնիկները բուժվում են արտասահմանում, իսկ աղքատները «տառապում» են Հայաստանում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Տեսակի խնդիր. Մամուլ’