‘
Մոտ ապագայում Ուկրաինայում իշխանափոխությունը չի բացառվում, ինչը շնորհազրկված ուկրաինացի քաղաքական գործիչներին թույլ կտա վերադառնալ հայրենիք, կարծում է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը:
«Ամեն ինչից դատելով՝ Պյոտր Պոռոշենկոյի վարչակազմին քիչ է մնացել, շուտով փոփոխություններ են հնարավոր»,- հայտարարել է Ազարովը: Ուկրաինացի քաղաքական գործիչը խոստովանել է, որ մտածում է երկիր վերադառնալ, սակայն ներկա պայմանները դեռ դա թույլ չեն տալիս, քանի որ, նրա խոսքով՝ այժմ Ուկրաինան թաղվել է «ահաբեկության, այլախոհներին վախեցնելու, ընդդիմության հաշվեհարդարի» մեջ:
Ազարովի կարծիքով՝ «վերջերս ավելի շատ նշաններ կան, որ Կիևում քամին կտրուկ փոխելու է իր ուղղությունը»:
Известия-ն հիշեցնում է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը և նախկին վարչապետ Ազարովը տարբեր ճանապարհներով փորձում են ապացուցել, որ 2014 թ. փետրվարին Կիևում պետական հեղաշրջում է տեղի ունեցել:
Փոխանցում է Interfax-ը:
‘