‘Նախնական արդյունքներով՝ Սուրենավանի գյուղապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ անդամը’

1267

Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավարի՝ հունիսի 23-ի արտահերթ ընտրության նախնական արդյունքներով՝ հաղթել է ՀՀԿ անդամ Կարո Կարապետյանը:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, ոչ մի տեղ չաշխատող, ՀՀԿ անդամ Կարո Կարապետյանի օգտին քվեարկել է 723, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վազգեն Ղազարյանի օգտին՝ 623 ընտրող: Վերջինս մարտի 19-ին Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած նախկին գյուղապետ Վարդգես Ղազարյանի հարազատ եղբայրն է:

Սուրենավանի 1 950 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 1 374–ը: Անվավեր է ճանաչվել 26 քվեաթերթիկ:

Հիշեցնենք, որ համայնքում ընտրություններ էին անցկացվում այն բանից հետո, երբ Երևան-Երասխ ավտոճանապարհին Սուրենավանի գյուղապետ Վարդգես Ղազարյանը ավտովթարից մահացել էր:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Չքնա՜ղ չարիք. Աքիլլեսի մահախոսականը’
Հաջորդ հոդվածը‘Լիվերպուլը համաձայնության է եկել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում’