‘
«Անցած մեկ տարում իրենց գործունեությունը դադարեցրել են 7945 ընկերություններ: Այսքան ձեռնարկություններ 2014թ. երկրորդ եռամսյակում Պետական եկամուտների կոմիտեին հաշվետվություն չեն ներկայացրել: Ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ 2014թ. երկրորդ եռամսյակի դրությամբ ՀՀ-ում գործում է 86,637 ընկերություն 2013 թ. նույն ժամանակաշրջանի՝ 94,582-ի փոխարեն: Կոմիտեին էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ են ներկայացրել ընդհանուրի 91.9%-ը կամ 79,659 ընկերություն: Ի դեպ, նախորդ տարի այդ ցուցանիշը բավականին փոքր էր՝ 46%:
ՊԵԿ հրապարակած տեղեկանքի համաձայն՝ 333 մլրդ 458.3 մլն դրամ հարկային մուտքերի մեծ մասը՝ 94.2%-ը, ապահովել են էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնող ընկերությունները: Նշենք, որ սրանք հիմնականում խոշոր ձեռնարկություններն են»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
‘