‘Նախորդ տարվա համեմատ մեկնած ուղևորների թիվը հունվար-փետրվարին ավելացել է’

903

2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին մեկնած ուղևորների թիվը կազմում է 110401, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 108800-ի համեմատ: Սրանք ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալներն են: Ժամանած ուղորների թիվն այս տարվա նշված ժամանակահատվածում կազմել է 93151, ինչը 687-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ:

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին առաքվել է 893 տոննա բեռ նախորդ տարվա ցուցանիշը՝ 578, ներմուծվել՝ 704 տոննա նախորդ տարվա 656-ի համեմատ:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից 2013թ. հունվար-փետրար ամիսներին մեկնել է 4820 մարդ նախորդ տարվա 5180-ի համեմատ, ժամանել են 3041-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 3942 է եղել: 

Նախորդ հոդվածը‘Ալեքսանդր Բուբնով. «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ» հանդիպման վերլուծությունը պետք է սկսել թուրքական հրեշից’
Հաջորդ հոդվածը‘«Խաչիկ Կիրակոսյանին արգելված է երբեւէ այցելել գրողների տուն` ոչ արժանապատիվ պահվածքի եւ ակումբի անդամությունը հեղինակազրկելու պատճառով»’