‘Նաղդալյանը հակադարձում է շեֆին. «ՉԻ»’

1938

Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի՝ «չեք կարողանում՝ իշխանությունը տվեք մեզ» արտահայտությանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասել է. «Էն, ինչ որ ինքը ուզում ա, տվողը մենք չենք, տվողը ժողովուրդն ա, ժողովուրդն էլ որոշել ա ում տա»:

«ՉԻ»-ն այս կապակցությամբ գրում է. Հիշու՞մ եք, թե ինչ էր պատասխանել Սերժ Սարգսյանը Գյումրիում, երբ քաղաքացիներից մեկը նրան հարցրել էր, թե ընտրությունների ժամանակ «քանի՞ տոկոս ենք խփելու»: Ասել էր՝ «ինչքան պետք ա՝ էնքան էլ կխփենք»: Չէր ասել  «խփողը մենք չենք, խփողը դուք եք, ինչքան ձայն տաք՝ այնքան էլ տոկոս կլինի», ասել էր՝ «ինչքան պետք ա»: Այնպես որ՝ տիկին Նաղդալյանը, փաստորեն, ոչ միայն հակաճառում է իր շեֆին, այլև, ըստ էության, իր այս պատասխանով նրա «պորտը տեղն է դնում»: Այլ հարց է, որ եթե իսկապես «տվողը ժողովուրդը լիներ»՝ Հերմինե Նաղդալյանն Ազգային ժողովում  չէր լինի: 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ’
Հաջորդ հոդվածը‘Երևանի կենդանաբանական այգու մոտ քարաթափում է տեղի ունեցել ‘