‘Նայրոբիի առևտրի կենտրոնում վերսկսվել է փոխհրաձգությունը’

850

Ականատեսների վկայությամբ՝ այսօր առավոտյան Քենիայի մայրաքաղաքի Westgate առևտրի կենտրոնում վերսկսվել է փոխհրաձգությունը: Ավելի վաղ Քենիայի անվտանգության ուժերը հայտարարել էին, թե առևտրի  կենտրոնն ամբողջովին իրենց վերահսկողության տակ է անցել: France-Presse գործակալության տվյալներով՝ շենքում դեռևս մեկ կամ երկու գրոհայիններ են մնացել, որոնք մասնակցել են պատանդների պահմանը և հիմա շրջափակված են առևտրի կենտրոնի վերին հարկում:

Առևտրի կենտրոնում ահաբեկչության զոհերից մեկը Քենիայում հայտնի հեռուստահաղորդավարուհի, ծագումով հնդկուհի Ռուհիլա Ադաթիա-Սուդն է դարձել, որը հղիության վեցերորդ ամսում էր: Ականատեսը, որի գործընկերուհին էր Ռուհիլան, պատմում է. «Մեր ուղղությամբ նռնակ շպրտեցին, միաժամանակ՝ ահաբեկիչը կրակ բացեց: Գնդակը որդուս չկպավ, այն պատից ետ թռավ ու կպավ որդուս կողքին կանգնած տղային: Աղջիկս շշնջում էր. «Եկեք մեռած ձևանանք, որ էլ չկրակի…»: Նա ուղղակի ցնցվեց, երբ սպանեցին իմ գործընկերուհուն՝ Ռուհիլային, որը հղի էր»: Գրոհի ժամանակ Ռուհիլան և իր գործընկերները խոհարարության մանկական մրցույթ էին անցկացնում Westgate առևտրի կենտրոնում, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Միխեիլ Սաակաշվիլին և Բարաք Օբաման հանդիպել են Նյու Յորքում’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպը որակազրկվել է ՉԼ մեկ խաղով (տեսանյութ)’