Նաոմի Օսակա. Անմիջապես կհեռացնեմ Ինստագրամն ու Թվիթերը

279

Ճապոնացի Նաոմի Օսական Ավստրալիայի բաց առջանության երրորդ շրջանում ամերիկացի Ամանդա Անիսիմովային պարտվելուց հետո հայտարարել է, որ կհեռացնի սոցիալական ցանցերում իր էջերը։

«Ինձ համար սա միշտ եղել է ընդամենը թենիսի խաղ։ Հարակից աղմուկը միշտ ավելորդ է։ Հիմա առաջինը, ինչ կանեմ՝ անմիջապես կհեռացնեմ Ինստագրամն ու Թվիթերը։ Հիմա ես այնպիսի վիճակում եմ, որ իմ պարտություններն անմիջապես հանգեցնում են աղմկահարույց վերնագրերի։

Բայց վերջին շրջանում աճել են նաեւ այլ աստղային թենիսիստուհիներ։ Եվ դա լավ է թենիսի համար»,- Օսակայի խոսքը մեջբերում է AusOpen-ի մամուլի ծառայությունը։

Օսական չկարողացավ պաշտպանել տիտղոսը։ Նա Ավստրալիայի բաց առաջնության տիտղոսը նվաճել է 2019-ին եւ 2021-ին։ Օսական նաեւ US Open-ի կրկնակի չեմպիոն է։

Նախորդ հոդվածըAusOpen. Ռաֆայել Նադալը հաղթեց Կարեն Խաչանովին
Հաջորդ հոդվածըԿադիրովը սպառնացել է Չեչնիայի նախկին դատավորի ընտանիքին