‘«Նապոլիին» կասկածում են մաֆիայի հետ կապերի մեջ’

1569

«Յուվենտուսի» հանդիպումների տոմսերն իրացնելու նպատակով դրանք կալաբրիական մաֆիային անօրինական հանձնելու հետաքննության ավարտից հետո դատախազությունը սկսեց նույնատիպ հետաքննություն՝ բացահայտելու «Նապոլիի» կապերը տեղական Կոմորայի հետ։

Ինչպես հաղորդել է Gazzetta dello Sport-ը, առայժմ Նեապոլի դատախազությունը՝ բացի տոմսերի վերավաճառքի փաստերից, միայն ակումբի խաղացողների բազմաթիվ լուսանկարներ ունի, ովքեր հանգստանում են նեապոլյան մաֆիայի տարբեր կլաններում ընդգրկված մարդկանց հետ։

Բնականաբար «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը և մարկետինգային տնօրեն Ալեսանդրո Ֆորմիզանոն արդեն հայտարարել են, որ մասնակից չեն այդպիսի մութ գործերին։

«Յուվենտուսի» վերաբերյալ հետաքննության ընթացքում չհաջողվեց ապացուցել ակումբի նախագահ Անդրեա Անյելիի անմիջական մասնակցությունն անօրինական գործունեության մեջ, սակայն նա մեկ տարով հեռացվեց ֆուտբոլային գործունեությունից և արդեն բողոքարկել է այդ որոշումը։

Նախորդ հոդվածը‘«Ռեալ»-ը, «Յուվենթուս»-ը և «Ման. Յունայթեդ»-ը պայքարում են շվեյցարացի հարձակվողի համար’
Հաջորդ հոդվածը‘Նոյեմբերի 8-10-ը սպասվում է անձրև’