‘«Նապոլիի» բժիշկը` Աստորիի մահվան մասին’

1678

Այսօր՝ մարտի 4-ին, «Ֆիորենտինայի» ու Իտալիայի հավաքականի 31-ամյա պաշտպան Դավիդե Աստորիին մահացած էին գտել Ուդինեում՝ հյուրանոցի իր համարում: «Նապոլիի» բժիշկը մեկնաբանել է ֆուտբոլիստի մահվան մասին տեղեկությունը:

«Ցավոք սրտի դա կարող էր տեղի ունենալ և տեղի ունեցավ: Այս ողբերգությունը խթան պիտի դառնա նրա ուսումնասիրությանը, թե ինչպես ենք մենք հայտնաբերում խնդիրը և խաղում ֆուտբոլիստների ապագայի հետ: Իտալիան առաջատարներերից է այն երկրների ցանկում, որոնք կանխարգելում են հանկարծակի մահերը: Դա պաթոլոգիա է, որը Իտալիայում ավելի շատ է ուսումնասիրվում, քան այլ տեղ: 

Օրենքը պահանջում է, որ բոլոր խաղացողները առանձին հետազոտության ենթարկվեն: Էլեկտրասրտագրությունը կարելի է կատարել տարվա ընթացքում մեկ անգամ, բայց ակումբների մեծամասնությունը ավելի հաճախ է դա անում:

Ակնհայտ է, որ մենք պետք է ավելի լավ ուսումնասիրենք այս խնդիրը»,- բժշկի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Նախորդ հոդվածը‘Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Սիրիա. Արևելյան Գուտայում իրավիճակը հուսահատական է’