‘
«Նապոլի»-«Ինտեր». Խաղից առաջ
Հոկտեմբերի 11, մեկնարկը՝ 22:45, «Սան Պաոլո» մարզադաշտ
Մրցավար՝ Լուկա Բանտի
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը «Նապոլի»-«Ինտեր» դիմակայությունն է: Այս թիմերը զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին 2 հորիզոնականները և Իտալիայում միակ թիմերն են, որ չեն ճաշակել պարտության դառնությունը: Եվ այսպես, առաջնության առաջատարները այսօր կպարզեն, թե որ թիմն է լինելու գլխավորելու Ա Սերիան։
«Յուվենտուսի» պարտությունից հետո, «Նապոլիին» ընձեռվել է լավ հնարավորություն «Ծեր Սինյորայից» չեմպիոնական մրցավազքում առաջ անցնելու, իսկ «Ինտերին» հարկավոր է ապացուցել, որ նա նույնպես լուրջ հավակնորդ է «սկուդետոյի» համար պայքարում։
«Նապոլին» հաղթել է այս առաջնության բոլոր խաղերում և խփել է 26 գոլ։ Այս ցուցանիշներից հետո, 1:2 հաշվով պարտությունը «Մանչեսթեր Սիթիից» Չեմպիոնների Լիգայում` ողբերգություն չէ։ Նեպոլիտանցիների մասին գովասանքով էր խոսել նաև Պեպ Գվարդիոլան՝ ասելով, որ ««Նապոլին» լավագույն թիմերից մեկն է, որի դեմ ինքը խաղացել է: Իհարկե, այս հանգամանքը չէ կարող չոգևորել թիմի ֆուտբոլիստներին։
Մաուրիցիո Սարին, անշուշտ չի թերագնահատի «Ինտերին», իսկ Դրիս Մերտենսը «Սիթիի» հետ խաղից հետո ասել է. «Եթե մենք խաղանք մեր ֆուտբոլը, կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի»։ Դաշտի տերերը հուսով են, որ Լորենցո Ինսինյեն կարող է շուտ ապաքինվել վնասվածքից հետո, բայց նախնական տվյալներով դեռևս չի վերականգնվել։ Ադամ Ունասը պատրաստ է փոխարինել իրեն և անցկացնել առաջին հանդիպումը «Նապոլիի» կազմում։
«Ինտերի» ամենամեծ առավելությունը չեմպիոնի տիտղոսի մյուս հավակնորդների նկատմամբ այն է, որ թիմը եվրագավաթներում չի խաղում։ Այն ժամանակ, երբ «Նապոլին» ստիպված է երեք օրը մեկ փոխել կամ օգտագործել նույն ֆուտբոլիստներին, «Ներաձուրին» ուներ մեկ շաբաթ այս կարևոր հանդիպմանը պատրաստվելու համար։
Թիմի մարտական ոգին պատշաճ մակարդակի վրա է, հատկապես միլանյան դերբիում հաղթանակից հետո։ Մաուրո Իկարդիի հեթ-տրիկի շնորհիվ «Ինտերը» հաղթեց 3:2 հաշվով։
Նախորդ խաղում վնասվածքների պատճառով բացակայում էին Ժոաո Մարիոն և Մարսելո Բրոզովիչը։ Մարիոն հուսով է, որ կհասցնի վերականգնվել այս խաղի համար, եթե ոչ, իր տեղը զբաղեցնելու է Բորխա Վալերոն, որը համագործակցելու է Ռոբերտո Գալյարդինիի և Մատիաս Վեսինոյի հետ։
Լուչանո Սպալետիի սաները լավ տրամադրություն ունեն դերբիից հետո, բայց հաղթանակը «Միլանի» նկատմամբ` մի բան է, իսկ հաջողությունը Նեապոլում կընդգրկի իրենց չեմպիոնության համար պայքարում իրական հավակնորդների շարքը։
«Նապոլիի» ֆուտբոլիստները պետք է հատկապես ուշադիր լինեն Մաուրո Իկարդի հանդեպ, մանավանդ, արգենտինացի հարձակվողի՝ Միլանյան դերբիում հեթ-տրիկից հետո։ Եթե «Ինտերը» ցանկանում է հաղթել «Նապոլիին», ապա այս ֆուտբոլիստը պետք է լինի իր լավագույն մարզավիճակում։ Այս մրցաշրջանում Իկարդիի արդյունավետությունը կազմում է 85%, իսկ, օրինակ, Դրիս Մերտենսի ցուցանիշն է 68%:
Հետաքրքրական փաստեր
- — Իտալիայի առաջնությունում «Նապոլիի» հաղթական շարքը 13 հանդիպում է:
- -«Ինտերը» Իտալիայի առաջնության վերջին 10 հանդիպումներից 9-ում հաղթել է
- — Վերջին անգամ «Ինտերը» հաղթել է Նեապոլում 1997 թվականի հոկտեմբերի 18-ին։
Թիմերի հավանական մեկնարկային կազմերը
Նապոլի` Ռեյնա, Հիսաջ, Ալբիոլ, Կուլիբալի, Ղուլամ, Ալան, Ժորժինյո, Համշիկ, Կալյեխոն, Մերտենս, Ունաս
Ինտեր` Հանդանովիչ, Դ’Ամբրոզիո, Սկրինիար, Միրանդա, Նագատոմո, Վեսինո, Գալյարդինի, Կանդրևա, Բորխա Վալերո, Պերիշիչ, Իկարդի
‘