‘Նառիշկին. Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ճանապարհը երկխոսությունն ու փոխզիջումն է’

1247

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ճանապարհը երկխոսությունն ու փոխզիջումն են, լրագրողներին հայտարարել է ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինը:

«Խաղաղությունը վերականգնելու ճանապարհն ամենուրեք և միշտ երկխոսությունն է, փոխզիջումը, և այդ երկխոսությանն ու փոխզիջմանը պետք է հասնել մշտապես՝ երկու կողմից էլ»,- ընդգծել է խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողի հարցին: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ռուսաստանն «այդ չափազանց բարդ և ծանր հակամարտության ողջ ընթացքում ինտենսիվ աշխատանք է կատարել և կատարում է՝ նաև՛ Մինսկի խմբում, որպեսզի այն կարգավորվի»:

«Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, գուցե ավելի, քան որևէ այլ երկիր, ամենաշատն է շահագրգռված Հարավային Կովկասում խաղաղության վերականգնման հարցում»,- հավելել է Դումայի խոսնակը:  Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը և ԱԳՆ-ն զրույցներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իրենց գործընկերների հետ, համապատասխան հայտարարություն է արել նաև ՌԴ նախագահը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանը մտահոգված է Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ղարաբաղցի իրավապաշտպանի բաց նամակը Հիլարի Քլինթոնին’