‘Նաստյա Ռիբկան իր աջակցությունն է առաջարկել ԱՄՆ հետախուզությանը’

2342

Անօրինական սեքս-թրենինգներ կազմակերպելու կասկածանքով Թաիլանդում ձերբակալված Նաստյա Ռիբկան ճաղերի ետևից կապի է դուրս եկել: Տեսագրությունը նա տեղադրել է Instagram-ի իր էջում փետրվարի 27-ին:

 Դրանում նա դիմում է ամերիկյան լրագրողներին և հայտարարում, թե «նախկինում չի ցանկացել ամեն ինչ պատմել», բայց հիմա իրավիճակը փոխվել է. իրեն և մյուս ձերբակալվածներին ազատ չեն արձակում՝ չնայած գրավի մուծմանը, և ուզում են երկար ժամանակով բանտարկել: Այդ կապակցությամբ ինքը պատրաստ է պատմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա շրջապատի կապերի մասին Ռուսաստանի հետ, ինչի մասին ինքը «շատ բան գիտի»: Ռիբկան պնդում է, որ ունի աուդիո- և տեսաապացույցներ: «Սպասում եմ ձեր առաջարկներին: … Եթե դուք ինձ Թաիլանդի բանտում դեռ ողջ գտնեք, ես հաճույքով կշփվեմ ձեզ հետ»,- ասել է նա:

«Говорит Москва» ռադիոկայանը նաև մեջբերում է աղջկա խոսքը, թե ինքը պնդում է, որ «հանդիսանում է ԱՄՆ ընտրությունների հետ Ռուսաստանի առնչության վկան և միակ պակասող օղակը» և պատրաստ է ամեն ինչ պատմել ամերիկյան կամ մեկ այլ երկրի հատուկ ծառայություններին՝ անվտանգության երաշխավորման և «թաիլանդյան կալանավայրից» ազատվելու դիմաց:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կոստանյանը դարձավ հանձնաժողովի նախագահ’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի հայտարարությունը Մարտի 1-ի մասին’