‘
Ամերիկյան Time շաբաթաթերթը երկրորդ անգամ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին ընդգրկել է համացանցում ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում: Թոփ-25-ում է հայտնվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա, ի դեպ, արդեն սոցիալական ցանցերի համաշխարհային առաջնորդ է հայտարարել ինքն իրեն:
Time-ը համացանցում ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա ցանկը հրապարակում է արդեն երրորդ անգամ: Այնտեղ հայտնվում են այն մարդիկ, ովքեր, ինչպես պնդում է ամսագիրը, մեծ ազդեցությություն ունեն սոցիալական ցանցերում և ընդհանուր առմամբ՝ կարող են նորությունների առիթներ ստեղծել: Ցուցակում ընդամենը 25 հոգի է ընդգրկված, ընդ որում՝ Նավալնին միակ ռուսաստանցին է:
«Մի երկրում, որտեղ, ըստ էության, զանգվածային լրատվության բոլոր միջոցները պետության վերահսկողության տակ են, ռուսաստանյան ընդդիմության ներկայացուցիչն օգտագործում է YouTube-ը՝ Կրեմլի տեղեկատվական շրջափակումը ճեղքելու համար,- իրենց ընտրությունը պարզաբանում են ամսագրի խմբագիրները:- Նրա ալիքը մեկ միլիոնից ավելի բաժանորդ ունի, իսկ այն տեսահոլովակները, որոնցում նա ցուցադրում էր կառավարությունում կոռուպցիայի ապացույցները, այս տարի իշխանությունների դեմ բողոքի մեծ ալիք բարձրացրին»:
Փոխանցում է BBC-ն:
‘