‘
Ալեքսեյ Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը հետաքննություն է հրապարակել Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամի ղեկավար Անտոն Դրոզդովի և նրա ընտանիքի անշարժ սեփականության վերաբերյալ: Այն գնահատվել է գրեթե մեկ միլիարդ ռուբլի: Սրա առնվազն կեսը Դրոզդովի կնոջն սեփականությունն է: Պաշտոնյան ինքը և նրա կինը վերջին 9 տարիներին հայտարարագրել են առնվազն տասն անգամ պակաս եկամուտ՝ 78,7 մլն ռուբլի:
Ամենաթանկ անշարժ գույքը, որ նշվում է հրապարակման մեջ, յոթ սենյականոց, 335,5 քմ մակերեսով բնակարանն է «Վարպետը և Մարգարիտան» էլիտար բնակելի թաղամասում, որի արժեքը, այսօր գործող գների համաձայն, կազմում է մոտավորապես 490 մլն ռուբլի:
Առաջին անգամ Կենսաթոշակային հիմնադրամի ղեկավարի թանկարժեք բնակարանի մասին ԿՊՀ-ն հաղորդել է դեռևս 2014 թ.՝ այն ժամանակ բնակարանը գնահատելով 240 մլն ռուբլի: Ինչպես երևում է պետռեեստրի տվյալներից՝ բնակարանը գրանցված է Դրոզդովի կնոջ և երկու երեխաների անունով:
Բացի այդ, ԿՊՀ-ն պնդում է, որ Դրոզդովի ընտանիքը ունի նաև անշարժ գույք քաղաքից դուրս, որը 2009 թ. նրա կինը նվիրել է իր մորը: Այն գնահատվել է 240 մլն ռուբլի:
Դրոզդովն առայժմ չի մեկնաբանել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի եզրակացությունները:
Փոխանցում է BBC-ն:
‘