‘
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին իր ալիքի եթերում հայտարարել է, որ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակին «հսկայական գումար են առաջարկել առաջադրվելու համար», նա, իբր, ինքն է այդ մասին իրեն ասել ոչ պաշտոնական զրույցի ընթացքում: Ի պատասխան՝ Սոբչակը Նավալնիին մեղադրել է սուտ խոսելու մեջ:
Սոբչակը Նավալնու ալիքում ելույթն սկսել է ընտրությունների ավարտից 20 րոպե առաջ: Նա Նավալնիին առաջարկել է միավորվել այն կուսակցության շրջանակներում, որն իրենք՝ Դմիտրի Գուդկովի հետ միասին ստեղծում են՝ Անդրեյ Նեչաևի «Քաղաքացիական նախաձեռնության» հիմքի վրա:
Ի պատասխան՝ Նավալնին հայտարարել է, թե Սոբչակը «եղել է այդ մեքենայությունների մի մասը՝ մեր բոյկոտը խափանելու համար»: «Եթե կարծում ես, թե այդ ծիսական նախադասություններն ասացիր, ու ես քեզ պիտի հավատամ այդ ստերին, իմ պատասխանն է՝ ոչ: Ես մտադիր չեմ ժանյակներ գործել: Դա անարդարություն չէ: Դա մեքենայությունների մի բաղադրիչն է: Մեր բոյկոտը խափանելու համար: Դու, անկասկած, համակարգի մասն ես, և ես այդ առիթով հիասթափված եմ: Պուտինին շնորհավորական բացիկ ուղարկե՞լ ես: …Ասում ես՝ միավորվենք: Այդ դեպքում իմ մարդիկ ինձ կասեն՝ ցտեսություն: Նրանք չեն ուզենա աշխատել մի մարդու հետ, ով «կորպորատիվներ» է անցկացնում «Գազպրոմի» համար, ով սև խավիար է գովազդում: … Կեմերովոյի մարզում իմ դիտորդներին հեռացրել են, քանի որ դու աջակցել ես դրան: Դու և թեկնածու Յավլինսկին ետ եք կանչել նրանց ուղեգրերը: … Դու, ընտրատեղամասից դուրս գալով՝ հայտարարել ես, թե քո փոքր տոկոսների համար մեղավոր են այն մարդիկ, ովքեր գործադուլ են անում»:
ԿԸՀ-ն Ալեքսեյ Նավալնիի թեկնածությունը հրաժարվել էր գրանցել անցյալ տարվա դեկտեմբերին: Նավալնին կոչ էր արել բոյկոտել ընտրությունները՝ այն անվանելով «Ընտրողների գործադուլ»:
Փոխանցում է BBC-ն:
‘