Time ամսագիրը 2022 թ․ ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում ընդգրկել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն։
Պուտինի մասին տեքստը գրել է ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, Զելենսկու մասին տեքստը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Երբ Վլադիմիր Պուտինը դաժան պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, և ուկրաինացիներն առաջնորդի կարիք ունեին, Վլադիմիր Զելենսկու խոսքը արձագանքեց ողջ աշխարհում․ «Նախագահն այստեղ է»։ Ի դեմս Զելենսկու՝ Ուկրաինայի ժողովուրդը ձեռք բերեց մի առաջնորդի, որն արժանի է իր խիզախությանը և տոկունությանը, որովհետև այդ երկրի քաղաքացիները՝ խանութպան թե զինվոր, դերձակ թե վարորդ, բոլորը մարտնչում են իրենց տան և իրենց ազատության համար։ Ամեն անգամ, երբ մենք խոսում ենք, Զելենսկու ձայնի մեջ ես զգում եմ այն մարդու աննկուն վճռականությունը, որը խորապես զգում է ժողովրդի հանդեպ իր պարտքը և ամեն օր կատարում է այս դժվարին ժամին իր ժողովրդին առաջնորդելու պարտականությունը»,- գրել է Բայդենը։
«Հնարավոր է՝ Վլադիմիր Պուտինի իրական կոչումը բոլորին դաս տալն է՝ համաշխարհային առաջնորդներից ու փորձագետներից մինչը հասարակ մարդիկ։ 2022 թ․ նա դրանում հատկապես է հաջողել։ Նա մեզ նորից հիշեցրեց, որ այն ճանապարհը, որն սկսվում է ընտրություններում «թեթևակի խախտումներից», միշտ բերում է բռնապետության։ Իսկ բռնապետությունը միշտ պատերազմի է բերում։ Եվ այդ դասը մոռանալ պետք չէ,- գրել է Նավալնին։-․․․ Բայց հիմա գլխավոր հարցն այն է, թե ինչպես կասեցնել բանակ, միջուկային զենք և ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկիր ունեցող չարամիտ խելագարին։ Եվ այս հարցին դեռ պետք է պատասխան տալ, ու հենց մենք պետք է դա անենք»։
Փոխանցում է BBC-ն։