‘Նավասը իր արարքի համար պատժվեց’

668

Ռուսաստանի ֆուտբոլային կարգապահական կոմիտեն Կազանի «Ռուբինի» պաշտպան Սեսար Նավասին որակազրկել է 7 խաղով՝ «Ամկարի» հարձակվող Մարտին Յակուբկոյին միտումնավոր հարվածելու համար, տեղեկացնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի «Ռուբին» — «Ամկար» հանդիպման (0:1) ժամանակ: Նավասի ծնկի հարվածից Յակուբկոն ծնոտի կոտրվածք է ստացել եւ այժմ մոտ երկու ամիս բաց կթողնի: Ավելի վաղ Յակուբկոն հայտարարել էր, որ պատրաստվում է դատի տալ Նավասին:

Նախորդ հոդվածը‘Կարեն Ավագյան. Հանգիստ քնում եմ, որովհետև իմ խիղճը հանգիստ է’
Հաջորդ հոդվածը‘Մի հայտարարված պայթյունի քրոնիկա, որին ՀՀԿ-ն առնչություն չուներ’