‘
«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասն Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի` «Էսպանյոլի» հետ խաղից (1:4) հետո խոսել է ձախողված մրցաշրջանի և վերջին շրջանում Իկեր Կասիլյասին ուղղված սուլոցների մասին:
«Թիմը մեծ աշխատանք է կատարել: Մեր նպատակն Իսպանիայի առաջնությունում հաղթելն էր, ուստի պետք է վերլուծենք սխալները, որպեսզի դրանք հաջորդ մրցաշրջանում թույլ չտանք:
Ճիշտ է` ինձ համար հեշտ տարի չէր: Երբեք չէի մտածել, որ կարող եմ պահեստային դարպասապահ լինել, բայց ես պրոֆեսիոնալ եմ և կատարում եմ իմ աշխատանքը: Երբ խաղում եմ, փորձում եմ հնարավորինս լավ անել դա: Ես չեմ ցանկանում, որ սուլեն Իկեր Կասիլյասին կամ իմ մյուս թիմակիցներին: Մենք թիմ ենք և պետք է միասնական լինենք»,-Նավասի խոսքերը մեջբերված են «Ռեալի» պաշտոնական կայքից:
‘