‘Նավաս. Մոդրիչն արժանի էր մրցանակին ‘

1271

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասի կարծիքով՝ իր թիմակից Լուկա Մոդրիչն արժանի էր նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

«Ինչ վերաբերվում է իմ ընկեր Կրիշտիանու Ռոնալդուին, ապա նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է, բայց Մոդրիչն արժանի էր այս մրցանակին: Նա իր խաղային դիրքում լավագույնն է աշխարհում:

«Ռեալ»-ից հեռանալու մասին. ես զրուցել եմ Խուլեն Լոպետեգիի հետ: Նա ինձ վստահում է: Այդ պատճառով էլ որոշել եմ մնալ ակումբում»,- Նավասի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Նախորդ հոդվածը‘Ոչ մի ուժային չպիտի դառնա Քոչարյանի «անմեղացման» քավության նոխազ’
Հաջորդ հոդվածը‘Հայկ Իշխանյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական’