‘
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասն Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի` «Էյբարի» հետ խաղի (3:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և նշել է, որ թիմը մարտական է տրամադրված Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի` «Ատլետիկոյի» հետ առաջիկա խաղին:
«Մեկնարկային կազմում լինելը միշտ էլ լավ է: Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն հաղթանակի համար, տղաները լավ ֆուտբոլ ցուցադրեցին: Ես շատ էի ցուցումներ անում, որպեսզի ֆուտբոլիստներն ուշադիր լինեն, իսկ ես` ինքնավստահ: Շատ ուրախ ենք հաղթանակի համար:
Մտադիր ենք հաղթել նաև «Ատլետիկոյին»: «Ռեալն» ամեն ինչ կանի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու համար»,-Նավասի խոսքերը մեջբերված են «Marca»-ից:
Հավելենք, որ «Ատլետիկոյի» հետ առաջին խաղը կայանալու է ապրիլի 14-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:45-ին:
‘