‘Նավթամթերքի մանրածախ գները Հայաստանում կրկին բարձրացել են’

1067

Նավթամթերքի մանրածախ գները Հայաստանում կրկին բարձրացել են, հավանաբար՝ դրամի արժեզրկման պատճառով:

Գների հերթական աճն է արձանագրվել դեկտեմբերի 16-ին Երևանի ավտոլցակայաններում: Արդյունքում` «Սուպեր ԱԻ 98» ապրանքանիշի բենզինի գինն աճել է մինչև 540 դրամ 1 լ դիմաց, «Պրեմիում ԱԻ 95»-ի գինը կազմել է 520 դրամ, «Ռեգուլյար ԱԻ 91»-ը թանկացել է մինչև 500 դրամ, դիզելային վառելիքի գինն ավելացել է մինչև 500 դրամ 1 լ դիմաց, իսկ եվրադիզելը թանկացել է մինչև 530 դրամ:

Նշենք, որ սա Հայաստանում նավթամթերքի արդեն երկրորդ թանկացումն է դեկտեմբերին: Գների 10 դրամով առաջին թռիչքն արձանագրվել էր դեկտեմբերի առաջին տասնօրյակում: Առաջին թանկացումը նավթաթրեյդերները պայմանավորում էին Ռուսաստանում նավթամթերքի գների աճով, քանի որ 2014 թվականի փետրվարից Հայաստանը նավթամթերք է գնում, հիմնականում, այդ երկրից: Սակայն վառելիքի գները Ռուսաստանում նվազել են, իսկ Հայաստանում շարունակում են աճել` արժեզրկվող դրամի ֆոնին:

Նախորդ հոդվածը‘Բանկերը ԿԲ-ի դոլարի հանդեպ անտարբեր են մնացել’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Պուտինի մամլո ասուլիսը տևել է 3 ժամ 10 րոպե’