‘Նավուրի բնակիչը վիրավորվել է ադրբեջանական կողմից գնդակոծության հետևանքով’

998

Հոկտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ: Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, գնդակոծության հետևանքով վիրավորվել է Նավուր գյուղի բնակիչ Հայկ Քոսակյանը, ով գնդակոծության պահին աշխատում էր դաշտում: Նրան տեղափոխել են Բերդի հիվանդանոց: Վիրավորի վիճակը միջին ծանրության է: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի ԱԱՆ-ն լրտեսներ է փնտրում ռուսաստանցի ֆուտբոլային երկրպագուների մեջ’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ տեղեկություններ չունի՝ արդյո՞ք Արևմտյան Բիրյուլյովոյում բախումներում տուժել են ՀՀ քաղաքացիներ ‘