‘Նատալի Տոզյա. Չգիտեի, որ վկայություն տալը հանցագործություն է’

717

Նախկինում հայտնի թենիսիստուհի Նատալի Տոզյան հրաժարվել է թողնել իր պաշտոնը Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայում, տեղեկացնում է championat.com-ը:

Հիշեցնենք, որ թենիսի ֆրանսիացի մարզիչ Ռեջիս դե Կամարեն մեղավոր է ճանաչվել երկու երիտասարդ թենիսիստուհիների բռնաբարության մեջ, որոնք մարզվել են դե Կամարեի գլխավորած ակադեմիայում: Դե Կամարեի սաներից է եղել նաեւ Տոզյան, որը դատարանում հանդես է եկել ի պաշտպանություն մարզիչի:

«Ես ֆեդերացիայում երկու ամիս եմ աշխատում: Չեմ հասկանում, թե ինչու պետք է լքեմ իր պաշտոնը: Չէի կարծում, որ վկայություն տալ հանցագործություն է: Ռեջիսի օգտին դատարանում հանդես է եկել 20 մարդ: Եթե նա մեղավոր է, ապա պետք է պատժվի: Բայց ոչ ոք իրավունք չունի ինձ ցուցում տալ, թե ես ինչ պետք է անեմ»,- հայտարարել է Տոզյան:

Նախորդ հոդվածը‘British Petroleum-ին արգելել են ԱՄՆ կառավարության հետ նոր պայմանագրեր կնքել ‘
Հաջորդ հոդվածը‘Տարկովսկու արխիվի աճուրդը ցնցել է Sotheby’s-ը’