‘ՆԱՏՕ-ի արբանյակային լուսանկարները վկայում են, որ ռուսաստանյան զորքերը Ուկրաինայի տարածքում են’

949

ՆԱՏՕ-ն հրապարակել է Ուկրաինայի արևելյան շրջանների արբանյակային լուսանկարները: Դաշինքի ներկայացուցիչ Օանա Լուգենսկուի խոսքով՝ լուսանկարները վկայում են, որ ռուսաստանյան զինված ուժերը մասնակցում են Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին:

ՆԱՏՕ-ի բրիգադի գեներալ Նիկո Թաքը հայտարարել է, որ դաշինքը երկու շաբաթ շարունակ հետևել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտության զարգացմանը և հայտնաբերել է «ժամանակակից սպառազինության խոշոր խմբաքանակներ, այդ թվում՝ զենիթային կայանքներ, հրետանի, տանկեր և զրահամեքենաներ, որոնք ուղարկվել են Ուկրաինայի արևելք՝ անջատականներին»: «Իրադրությունն ավելի ու ավելի լրջանում է: Ռուսաստանը ամրացնում է անջատականների ուժերը, որպեսզի հակամարտության գոտում փոխի իրերի դրությունը և ոչնչացնի ուկրաինացի զինվորականների առավելությունը»,- BBC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է գեներալը:

Նախորդ հոդվածը‘Նյու Յորքում կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդաժողով’
Հաջորդ հոդվածը‘Քեթրին Լիչը ողջունել է Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը’