‘ՆԱՏՕ-ի արտգործնախարարները հաստատել են՝ Թուրքիայում կտեղակայվեն Patriot-ներ ‘

653

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հաստատել են  Թուրքիայի պահանջով` թուրք-սիրիական սահմանին Patriot տեսակի հրթիռների մարտկոցներ տեղակայելու մասին որոշումը: Թուրքիան նման պահանջ է ներկայացրել Հյուսիսատլանտյան դաշինիքին, իր մեկնաբանմամբ, Սիրիայից հնարավոր քիմիական և միջուկային հարձակման դեպքում պաշտպանվելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, հրթիռները Թուրքիա են բերվելու Գերմանիայից, Նիդեռլանդներից և ԱՄՆ-ից: Գերմանիայի արտգործնախարար Գվիդո Վեստերվելլեն հայտարարել է, որ «թուրք-սիրիական սահմանին Patriot-ները տեղակայվում են ՆԱՏՕ-ի գործընկերներին պաշտպանելու նպատակով»: Նշվում է, որ ՆԱՏՕ-ի հրթիռների տեղակայման աշխատանքները Թուրքիայում կտևեն 3-5 շաբաթ:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ հրթիռների մարտկոցների վերահսկողությունը կիրագործեն ՆԱՏՕ-ի մասնագետները, իսկ սպասարկման համար ծախսերը կհոգա թուրքական կողմը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Ստամբուլում հայտարարել է, որ թուրք-սիրիական սահմանին ՆԱՏՕ-ի հրթիռների տեղադրումն էլ ավելի կսրի լարվածությունը տարածաշրջանում:

Աղբյուրը

Նախորդ հոդվածը‘Հրապարակվել է այն միկրոավտոբուսների ցանկը, որոնք կփոխարինվեն ավտոբուսներով’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ առաքելությունը Հադրութի ուղղությամբ պլանային դիտարկում է անցկացրել’