‘
Այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգում ճակատագրական որոշումներ չկան, սակայն շատերը մտահոգություն ունեն, թե այն, այնուամենայնիվ, կարող է շրջադարձային դառնալ, եթե ԱՄՆ նախագահը Բրյուսելում, իսկ ապա մի քանի օր անց՝ Ռուսաստանում հայտարարի այնպիսի մի բան, որը խարխլի դաշինքի միասնությունը:
Դոնալդ Թրամփը մշտապես նախատում է եվրոպացի դաշնակիցներին, թե նրանք պաշտպանության համար ծախսում են ՀՆԱ-ի շատ ավելի փոքր տոկոս, քան Միացյալ Նահանգները, և այդպիսով իրենց անվտանգությունը ապահովում են ԱՄՆ-ի հաշվին:
Եվրոպացիներին զայրացնում է այդ հայտարարությունների տոնայնությունը, բայց նրանք նույնպես վերջերս սկսել են ավելի շատ խոսել զինված ուժերի ծախսերը մեծացնելու անհրաժեշտությունից:
Հատկապես ջերմեռանդորեն դրա կոչն անում են այն երկրները, որոնք սահմանակից են Ռուսաստանին, ու նաև Բրիտանիան:
Փոխանցում է BBC-ն:
‘