‘ՆԱՏՕ-ի գլխավոր կիբեռհակառակորդների թվում են Ռուսաստանը և Իրանը’

648

ՆԱՏՕ-ի երկրների գլխավոր կիբեռհակառակորդների ցուցակում են հայտնվել Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը, գրում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի շտաբում իր սեփական աղբյուրներին: Նոյեմբերի 13-ից 16-ը ՆԱՏՕ-ի երկրներում կանցկացվեն Cyber Coalition-2012  զորավարժությունները, որոնց ընթացքում մշակվելու է դաշինքի երկրների վրա հնարավոր կիբեռգրոհի և պատասխան քայլի սցենարը: Ըստ այդ սցենարի՝ գրոհի են ենթարկվելու երկու երկիր՝ Հունգարիան և Էստոնիան: Համակարգչահենների (հակերների) գործողությունների արդյունքում Էստոնիայի կենսագործունեությունն իսպառ կխաթարվի:Նրանց կհաջողվի նաև շարքից հանել ՆԱՏՕ-ի ռազմական օդանավի համակարգերը, ինչի արդյունքում օդանավը վթարի կենթարկվի: Դրանից հետո ՆԱՏՕ-ն խորհրդակցության ընթացքում որոշում կկայացնի պատասխան հարված (այդ թվում նաև ռազմական միջոցներով) հասցնելու վերաբերյալ: 

Նախորդ հոդվածը‘Թուրքական ԶԼՄ-ները պնդում են, որ ՌԴ-ն հարավային սահմաններում հակաօդային պաշտպանության հենակետեր է տեղադրում’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը կարեւորել է բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը ‘