Գործնականում՝ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները վավերացրել են դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու արձանագրությունները, տեղեկացրել է կառույցի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Որպես հրավիրյալ երկրներ՝ դուք (Շվեդիան և Ֆինլանդիան) ներկայումս ինտեգրվում եք քաղաքական և ռազմական կառույցների մեջ․․․ Շատ երկրներ անվտանգության երաշխիքներ են տրամադրել երկու երկրներին էլ։ ՆԱՏՕ-ն մեծացրել է իր ներկայությունը Բալթիկ ծովի շրջանում․․․ Միավորման այս գործընթացն ամենաարագն էր ՆԱՏՕ-ի պատմության ընթացքում»,- ասել է Սթոլթենբերգը՝ շեշտելով, որ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները կաջակցեն Շվեդիային և Ֆինլանդիային, եթե այդ երկրների վրա «ճնշում գործադրվի»։
Շվեդիայի վարչապետի խոսքով՝ արդեն ՆԱՏՕ-ի երեսուն երկրներից 28-ը վավերացրել են միավորման արձանագրությունները։
Փոխանցում է ria.ru-ն։