ՆԱՏՕ-ն Լեհաստանի միջադեպի կապակցությամբ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը Բրյուսելում կանցկացնի չորեքշաբթի, գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի նախագահությամբ։
Այդ մասին երեքշաբթի երեկոյան լրագրողներին Բրյուսելում հաղորդել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը։
ТАСС-ի դիվանագիտական աղբյուրը Բրյուսելում հաստատել է, որ հանդիպումը «գումարվելու է Լեհաստանի դիմումով, Վաշինգտոնյան պայմանագրի 4-րդ հոդվածին համապատասխան», որը ենթադրում է անվտանգության հարցերով խորհրդակցությունների անցկացում ՆԱՏՕ-ի շրջանակներում, եթե անդամ երկրներից մեկի կարծիքով՝ ինքը վտանգի է ենթարկվել։
Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Բրյուսելում ТАСС-ի դիվանագիտական աղբյուրը տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ն այդ միջադեպին կարձագանքի՝ կախված նրանից, թե Լեհաստանում ընկած հրթիռները ուկրաինակա՞ն զենիթային հրթիռներ են, թե՞ ռուսաստանյան։
Փոխանցում է tass.ru-ն։