‘ՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Թբիլիսի հետաձգվել է ‘

664

ՆԱՏՕ-ի ռազմական խորհրդի անդամների այցը, որ նախատեսված էր նոյեմբերի վերջին, անորոշ ժամանակով հետաձգվել է,  ըստ Թբիլիսիում ВЗГЛЯД-ի թղթակից՝ այս մասին լրագրողներին հայտնել է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրացիայի գծով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին: Պետրիաշվիլիի խոսքերով՝ դա կապված է այն բանի հետ, որ առայժմ հասկանալի չէ, թե Վրաստանում ով է ղեկավարելու Միացյալ շտաբը, որի պետը՝ Գեորգի Քալանթաձեն, ձերբակալվել է պաշտոնական իրավասությունները գերազանցելու մեղադրանքով: Ավելի վաղ այցի հետաձգման առթիվ ափսոսանք է հայտնել նաև ՆԱՏՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Գրիգոլ Մղալոբլիշվիլին: Պետնախարար Պետրիաշվիլին նշել է, որ Վրաստանի և ՆԱՏՕ-ի ինտեգրումը «չափազանց կարևոր է» Վրաստանի նոր իշխանությունների համար: Պետնախարարը մեկնելու է Բրյուսել, ուր իր առաջին այցն է կատարելու նաև վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Նախկինում ծրագրվել էր, որ Իվանիշվիլին առաջինն այցելելու է ԱՄՆ, բայց այդ այցը հետաձգվել է մի քանի շաբաթով՝ կապված ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների հետ: 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի՝ ԱՊՀ վերադառնալու ճանապարհին Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը որևէ խնդիր չի տեսնում ‘
Հաջորդ հոդվածը‘«Ալիտալիան» կանոնավոր չվերթներ է սկսում դեպի Հայաստան ‘