‘ՆԱՏՕ-ն գնահատում է Վրաստանի ավանդն աֆղանական խաղաղապահ առաքելությունում’

602

ՆԱՏՕ-ի պատվիրակությունը երկօրյա այցով ժամանել է Թբիլիսի և այցի շրջանակներում անցկացնելու է մի շարք հանդիպումներ:

Այսօր հանդես գալով վրացական «Իմեդի» հեռուստատեսությամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ ՆԱՏՕ-ն գնահատում է Վրաստանի ավանդը աֆղանական խաղաղապահ առաքելության մեջ: «Ուզում եմ նշել, թե որքան ենք մենք գնահատում Վրաստանի մասնակցությունը խաղաղարար առաքելությանը: Մենք կիսում ենք զոհված զինծառայողների ընտանիքների վիշտը: Միաժամանակ՝ պետք է նշենք, որ աֆղանական խաղաղապահ առաքելությանը մասնակցելը ՆԱՏՕ-ին անդամակցելու տոմս չէ»,- ասել է Ռասմուսենը և ընդգծել, որ դաշինքի կազմ մտնելու համար հարկավոր է համապատասխանել «որոշակի չափանիշների»: Ըստ Ռասմուսենի՝ անհրաժեշտ են հիմնարար բարեփոխումներ, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում: «Վրաստանն այդ ուղղությամբ քայլեր է կատարում, և մենք ողջունում ենք նրա հաջողություններն այդ ճանապարհին: Սակայն դեռ շատ վաղ է խոսել ՆԱՏՕ-ի ընդլայնման կոնկրետ ժամկետների մասին», Trend-ի փոխանցմամբ՝ ասել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Նախորդ հոդվածը‘Forbes-ի վարկածով՝ Օփրա Ուինֆրին ամենահայտնի հեղինակությունն է’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի հակամարտության զոհերի թիվն անցել է 100 հազարից’