‘ՆԱՏՕ-ն դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի հետ’

1221

ՆԱՏՕ-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը, հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Ուկրաինայի Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի հետ հանդիպման ժամանակ:

«Հյուսիսատլանտյան դաշինքը դադարեցնում է ՌԴ հետ համագործակցությունը, ամրապնդում է կոլեկտիվ պաշտպանությունը հանուն ՆԱՏՕ-ի բոլոր անդամների անվտանգության եւ որոշել է բարձրացնել Ուկրաինայի հետ համագործակցության եւ աջակցության մակարդակը», — տեղեկացրել է գլխավոր քարտուղարը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ռասմուսենը հույս է հայտնել, որ սեպտեմբերին կայանալիք Ուկրաինա-ՆԱՏՕ գագաթնաժողովը նոր կոնկրետ քայլեր կձեռնարկի երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Գլխավոր քարտուղարը նշել է նաեւ, որ Ուկրաինան համալիր բարեփոխումների կարիք ունի ռազմական ոլորտում:

  

 

Նախորդ հոդվածը‘Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՄԽ համանախագահող երկրների դեսպանների հետ’
Հաջորդ հոդվածը‘Իշխանափոխությունը մեր պետականության փրկությունն է ու խաղաղության ապահովման գրավականը ‘