‘ՆԱՏՕ-ն կքննարկի նոր սպառնալիքներին, այդ թվում՝ Ռուսաստանին պատասխան տալու հարցը’

814

Ուելսի աշնանային գագաթնաժողովից հետո, որտեղ ընդունվել էր Հյուսիսատլանտյան դաշինքին նետված մարտահրավերներին, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից հնչող սպառնալիքներին պատասխան տալու՝ «Գործողությունների պատրաստականության պլանը», ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հինգշաբթի առաջին անգամ կհանդիպեն Բրյուսելում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգն արդեն ընդգծել է այդ հանդիպման կարևորությունը՝ հայտարարելով, որ դաշինքի կոլեկտիվ պաշտպանության ուժեղացումը ամենալայնածավալը կլինի սառը պատերազմի ավարտից ի վեր:

Առաջին հերթին՝ հարցը վերաբերում է ՆԱՏՕ-ի Արևելյան Եվրոպայի անդամ երկրների պաշտպանությանը և Ռուսաստանի կողմից Բալթյան երկրներին սպառնացող հավանական վտանգը հեռացնելուն:

Նույն օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Կիև. ակնկալվում է, որ նա Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ հատարարություն կանի: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի փախստական վարչապետն առաջարկում է տեղափոխել մայրաքաղաքը ‘
Հաջորդ հոդվածը‘ «Հայջրմուղկոյուղու» կանոնադրական կապիտալը 5.337 մլն դրամով կհամալրվի. Պետբյուջեից ‘