‘
Հյուսիսատլանտյան դաշինքը մտահոգված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ԶՈՒ ռազմական ուղղաթիռի խոցման առնչությամբ: Facebook-ի իր էջում այդ մասին գրել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
«Անկախ միջադեպի հանգամանքներից` կողմերը պետք է զսպվածություն դրսևորեն և ձգտեն հասնել հակամարտության դիվանագիտական կարգավորման», — գրել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:
‘