ՆԱՏՕ-ն չի դիտարկում Հայաստանի հաշվին ընդարձակվելու տարբերակը

113

Հյուսիսատլանտյան դաշինքը չի քննարկում Հայաստանի հաշվին դաշինքն ընդարձակելու հնարավորությունը, իսկ Երևանն էլ  դաշինք մտնելու դիմում չի ներկայացրել։

Այդ մասին «Известия»-ին տեղեկացրել են ՆԱՏՕ-ում՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի զարգացման հարցերով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Գյունտեր Ֆելինգերի հայտարարությունը։

«Պարոն Ֆելինգերը պաշտոնապես կապ չունի ՆԱՏՕ-ի հետ։ Նա ՆԱՏՕ-ի աշխատակից չէ, նրա հայացքներն ու կարծիքներն իր սեփականն են և չեն արտահայտում դաշինքի տեսակետը»,- հայտարարել է դաշինքի ներկայացուցիչը՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի զարգացման հարցերով Եվրոպական հանձնաժողովը դաշինքի մարմին չի հանդիսանում՝ չնայած անվանմանը։

Սեպտեմբերի 4-ին Գյունտեր Ֆելինգերը հայտարարել է, թե Հայաստանը պետք է մտնի Հյուսիսատլանտյան դաշինք։  ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն սեպտեմբերի 6-ին արձագանքել է Ֆելինգերի հայտարարությանը և դա անվանել «մեծ երևակայություն»։ Ըստ նրա՝ Մոսկվայում ելնում են այն փաստից, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Մոսկվան մտադիր է «շարունակել ամրապնդել ռազմական և քաղաքական համագործակցությունը» իր դաշնակցի հետ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿրկին կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըՔենդալը ԱՄՆ-ին կոչ է անում պատրաստվել Չինաստանի հետ պատերազմի