ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը Թուրքիայի միջնորդությամբ ճեղքում չի ակնկալում

120

Միացյալ Նահանգները ընթացիկ փուլում դիվանագիտական ճեղքում չի ակնկալում Թուրքիայի միջնորդությամբ ռուսաստանա-ուկրաինական շփումներում։

Այդ մասին չորեքշաբթի Ռազմական մեկնաբանների վաշինգտոյան խմբի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանն Սմիթը։

Նրա պնդմամբ՝ ուկրաինական կողմի հետ շփումների նախորդ ամբողջ փուլում «Ռուսաստանը շարունակել է հանդես գալ մաքսիմալիստական դիրքերից, և այնպիսի տպավորություն է, որ նա ամենևին այդ բանակցությունները լուրջ չի ընդունում»։

«Իհարկե, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանն առաջարկեց կողմերին հավաքել, այդ պահին դա կառուցողական քայլ գնահատվեց։ Բայց հաշվի առնելով այդ բանակցություններում ռուսաստանյան կողմի պահվածքը՝ մենք թերահավատորեն ենք վերաբերվում նրան, թե այս փուլում դա ինչ-որ խոշոր առաջընթաց կապահովի»,- հայտարարել է Սմիթը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Կիսաեզրափակիչի զույգերը
Հաջորդ հոդվածըԲայդեն․ ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի ավելի ժամանակակից հրթիռային համակարգեր