Նարեկ Պողոսյանին վիրահատել են

516

Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայող Նարեկ Պողոսյանը ենթարկվել է վիրահատական բարդ միջամտության, վիրահատությունն անցել է հաջող, բայց վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լուրեր»-ի  հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Ըստ Թորոսյանի՝ Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորված մյուս զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում: Երկու վիրավորներն էլ զինվորական հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են:

Նախորդ հոդվածըԱյլ կորուստների կամ տուժածների մասին տեղեկությունները կեղծիք են
Հաջորդ հոդվածըԿրակել են Նորաբակի ուղղությամբ