‘Նարեկ Սարգսյանը «հավանաբար շուտով» կհայտնվի ՀՀ ոստիկանության տեսադաշտում’

2294

‘

Հայաստանի ոստիկանությունը համագործակցում է «Ինտերպոլ»-ի հետ և Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը «հավանաբար շուտով» կհայտնվի Հայաստանի ոստիկանության տեսադաշտում: Այդ մասին, «Ազատության» փոխանցմամբ, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե ի՞նչ նորություն կա Նարեկ Սարգսյանի՝ միջազգային հետախուզման հետ կապված։

«Նարեկ Սարգսյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ, մենք համագործակցում ենք «Ինտերպոլ»-ի հետ և Հայաստանի Հանրապետության ոստիկանության և «Ինտերպոլ»-ի միջև համաձայնագրի շրջանակներում մենք իրականացնում ենք այդ գործընթացը։ Թույլ տվեք չմանրամասնել, բայց այնպիսի տեղեկություներ կասեմ ձեզ, որ ոնց որ թե շուտով մեր տեսադաշտում կլինեն», — ասել է Օսիպյանը։

‘

Նախորդ հոդվածը‘Հայաստանում Կալաշնիկովի նոր նմուշներ արտադրելու պայմանագիր է ստորագրվել’
Հաջորդ հոդվածը‘Պետերբուրգցին «ВКонтакте»-ում անեկդոտ է «պատմել», հիմա նրան ուղարկում են բուժվելու’